211652_close_icon
views-count1466 դիտում article-date 14:36 20-03-2021

Ձեր անձնուրաց առաքելության շնորհիվ Արցախի թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական դարպասները տասնամյակներ շարունակ մնացին ամուր և աներեր. Վանեցյանը՝ Պարգև Սրբազանին

vivacell
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարգև Սրբազանին։

«Իմ և «Հայրենիք» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Ձեր առաջնորդությամբ և կենսական խորհուրդներով արցախահայությունն աննահանջ քայլերով մոտեցավ իր հայկական և քրիստոնեական ավանդույթների արմատներին։ Ձեր անձնուրաց առաքելության շնորհիվ Արցախի թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական դարպասները տասնամյակներ շարունակ մնացին ամուր և աներեր։ Թո՛ղ Աստծո կամոք և Ձեր օրհնությամբ ճանապարհ հարթենք դեպի նոր հաղթանակներ։

Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ կյանքի առողջ, հարատև, անխոնջ տարիներ։ Մեր որդիական անկեղծ աղոթքներն ենք հղում առ Աստված։

Մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ Սուրբ Աջոյն», - ասված է Վանեցյանի ուղերձում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գերաշնորհ Սրբազան Հայր, Իմ և «Հայրենիք» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Ձեր առաջնորդությամբ...

Posted by «Հայրենիք» Կուսակցություն on Saturday, March 20, 2021

Նմանատիպ նյութեր