211652_close_icon
views-count1431 դիտում article-date 16:43 20-03-2021

Վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը

Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը, որը հունվարի 20-ից հիվանդների թվի նվազման պատճառով   դադարեցրել էր   կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների բուժում  իրականացնել:

Վերաբացումից հետո ավելի քան 50 հիվանդ է հոսպիտալացվել: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից,  «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը ընդունում է ինչպես  Շիրակի մարզի, այնպես էլ հարևան մարզերի բնակիչներին:

«Հիվանդանոց տեղափոխվում են այն  հիվանդները, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք: Ի դեպ,  այս պահին COVID բաժանմունքն ունի 60 մահճակալ և 13 մահճակալ էլ տրիաժ բաժանմունքում»,-նշեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

Վիրուսի նախորդ ալիքների ժամանակ  վերապրոֆիլավորվեց  Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնում նախ տրիաժ բացվեց, ապա նաև COVID բաժանմունք:  Հիմա  որոշում է կայացվել նախ «Գյումրի» կենտրոնի բաժանմունքը վերաբացել: Այս պահին դեռ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցի վերապրոֆիլավորման որոշում չկա:

Նմանատիպ նյութեր