1665 դիտում
20:20 22-08-2018
Կվերանորոգվի Թալինի բժշկական կենտրոնի ծննդօգնության բաժանմունքը
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանի հետ այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ ենք անցկացրել Արագածոտնի մարզի բուժհաստատություններում:
Մասնավորապես այցելել ենք «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ապարանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն», «Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներ և «Արագածի առողջության կենտրոն» ՀՈԱԿ: Շրջայց կատարելով բժշկական հաստատությունների մասնաշենքերով, հիվանդասենյակներով, ծանոթացանալով բաժանմունքերում առկա խնդիրներին՝ քննարկել ենք բժշկական կենտրոնների վերազինման և վերանորոգման իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։ Առաջնահերթ նախատեսվում է Թալինի բժշկական կենտրոնի պատուհանները փոխարինել նորով և վերանորոգել ծննդօգնության բաժանմունքը:
Մյուս բժշկական կենտրոններում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառվել են և կլուծվեն առաջիկայում»:
Նմանատիպ նյութեր
1431 դիտում
16:43 20-03-2021
Վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը
1877 դիտում
15:43 08-03-2015
Կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը
955 դիտում
20:19 06-04-2023
Բացվել է Ջերմուկի առողջության կենտրոնի վերանորոգված շտապ օգնության ծառայության բաժանմունքը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»