1784 դիտում
17:12 21-03-2021
Հակասահմանադրական միջոցներով իշխանությունը փորձում է լուծել զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող 3 խնդիր․ Գևորգ Դանիելյանը՝ ԲԴԽ-ին լիազորությունները ընդլայնելու նախագծի մասին
Նախ, ռազմական դրության շրջանում անվտանգության, հազարավոր անհայտ կորած երիտասարդ զինծառայողների, ռազմագերիների, հաշմանդամների աջակցության և բազմաթիվ այլ հրատապ խնդիրներին համալիր անդրադառնալու փոխարեն զուտ դատական համակարգը վերահսկելի դարձնելուն միտված լծակներ ներդնելն առանցքային համարելը արդեն հարիր չէ մեզ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով կոնկրետ գործերով արդարադատությանը միջամտելու՝ ԲԴԽ-ին լիազորություններ վերապահելու «Իմ քայլը»–ի նախագծին, որն ընդունվեց անցնող շաբաթվա ընթացքում։
«Ընդ որում, այս ամենն արվում է խիստ ներքին համակարգվածությամբ, հնարավորինս հապճեպ և առանց նեղ մասնագետների ներգրավման ու հասարակական կազմակերպությունների վերլուծությունները հաշվի առնելու։ Մինչ այդ, մի այդպիսի օրենք, որը վերաբերում էր մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իբրև մասնագիտացված դատավորների (ոմանք դա որակեցին «գրպանային դատավորների» ինստիտուտ) ներդրմանը, Հանրապետության նախագահի կողմից միանգամայն իրավաչափ հիմնավորումներով չստորագրվեց և ուղարկվեց ՍԴ։ Մյուս կողմից, այս փուլում նման բացահայտ հակասահմանադրական կեցվածքով դատական իշխանության անկախությունը հնարավորինս չեզոքացնելու հետևողական փորձերը, ցավոք, միանգամայն սպասելի էին։ Իհարկե, օրինագծերը ներկայացնելիս, դրանք ուղեկցվում են ստանդարտ, բայց իրականության հետ որևէ աղերս չունեցող գրավիչ մտքերով՝ «բնականոն ընթացք», «կուտակված խնդիրների լուծում» և այլն»,–ասաց նա։
Գևորգ Դանիելյանը նշեց, որ գործնականում փորձ է արվում լուծելու զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող երեք խնդիր։ «Առաջին՝ էապես սահմանափակել դատաքննության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու կողմերի իրավունքը, ինչը հնարավորություն կտա կոծկելու ապօրինությունները և իբր տեսանելի չդարձնելու գործերի բացահայտ քաղաքական բնույթը։ Երկրորդ՝ ցանկացած պահի անորոշ հիմքով վերցնել դատավորի վարույթում գտնվող գործը և այն հանձնել մեկ այլ դատավորի, ինչի արդյունքում դատավորը հարկադրված է լինելու քննությունը տանել ԲԴԽ֊ի քիմքին համահունչ և երրորդ՝ ԲԴԽ֊ն ձեռք է բերում վարույթ հարուցելու լիազորություն, ինչը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ միևնույն մարմինը կվերածվի միաժամանակ հետապնդող և իր հետապնդման արդյունքում կայացված որոշումը քննող կառույցի, որպիսի անթույլատրելի իրավիճակ անգամ դժվար է անգամ պատկերացնել (սա նույնն է, որ դատախազը մեղադրանք առաջադրի և ինքն էլ քննի մեղադրանքի հիմնավորվածությունը)»,–ասաց նա։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
2320 դիտում
13:35 14-05-2022
Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է. Էմմա Սարգսյան
1740 դիտում
11:11 04-03-2015
Այդ ակցիան բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ. ՀԺ
2140 դիտում
12:11 07-06-2019
Գևորգ Դանիելյանը դադարեցնում է ԲԴԽ անդամի լիազորությունները
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան