211652_close_icon
views-count5978 դիտում article-date 12:31 22-03-2021

Կորոնավիրուսը չարիք է, որի դեմ անհրաժեշտ է մղել համակարգված պայքար.Նորայր Նորիկյան

Կորոնավիրուսը դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը, և շարունակում իր մահաբեր ``առաքելությունը``:

Այս իրավիճակից հետևություններ անելու և ապագայում հնարավոր նմանատիպ մարտահրավերները չեզոքացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել այնպիսի պաշտպանական համակարգ, որը հնարավորություն կտա ճգնաժամերի արդյունավետ կառավարման ու չեզոքացման պայմաններում նվազագույնի հասցնել ենթադրյալ վնասները:

Սա նաև կարևոր պատուհան է՝ կոնսոլիդացվելու և միասնաբար հաղթահարելու այս գլոբալ մարտահրավերը:

Չափից դուրս կարևոր է այս պահին միասնականության և դժվարությունները համատեղ հաղթահարելու մթնոլորտի ձևավորումը:

Միաժամանակ կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում նոր որակ պետք է հաղորդվի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Պետք է արմատապես վերանայվի այս գերատեսչության գործառույթներն ու առաքելությունը, և այդ մարմնին անհրաժեշտ է դուրս հանել ՛՛Պաժառ հանգցնող՛՛ հիմնարկի ընկալումից՝ ստեղծելով լրջագույն ենթակառուցվածքներ՝ արտակարգ իրավիճակների չեոքացման և ճգնաժամերի կառավարման հնարավորություններվ:

Այս առումով շատ էական է այդ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դերն ու նշանակությունը:

Այս աղետը լավագույն ապացույցն էր այն իրողության, որ բոլորս պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում ճգնաժամերը կառավարելու և այն հաղթահարելու մասին:

Առողջություն բոլորին:

Պահպանեք կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան 

Նմանատիպ նյութեր