211652_close_icon
views-count1983 դիտում article-date 22:02 22-03-2021

Իշխանափոխությունից հետո Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի դիվանագիտական վեկտորի փոփոխությանը. Լևոն Մնացականյան

Հայաստանը ռուսական և տարածաշրջանային շահերին նայում է հայի աչքերով...

Ցանկացած պետության համար առաջնայինը սեփական շահն է, իսկ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են ընհանուր հետքրքրություններ, որն ամենևին էլ չի ենթադրում ինչ-որ փուլում հետաքրքրությունների բախման հնարավորության բացակայությունը։

Ռուսական կայսրությունն էլ Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության շղթայի բաղկացուցիչ մաս։

Շատերը բողոքում են ռուսական կողմի՝ վերջին պատերազմի ժամանակ ցուցաբերած համեմատաբար չեզոքությունից։

Ռուսական դիրքորոշումը փոխվել է ոչ թե Հայաստան պետության, այլ գործող վարչախմբի հանդեպ, քանզի նիկոլական գործակալական ցանցը ակնհայտ հակառուսական քարոզչություն է տանում՝ զուգահեռաբար հարաբերություններ «փնտրելով» տարածաշրջանում գլոբալիստական ուժերի արբիտր համարվող Թուրքիայի հետ, որն իր հերթին փորձ կատարեց կասկածի տակ դնելու ՌԴ-ի տարածքային ամբողջականությունը՝ սատարելով Ուկրաինային։

Մենք՝ հայերս, տարածաշրջանում ռուսական շահին նայում ենք հայի աչքերով և արմտյան կառույցների հակառուսական քարոզի հոսանքի տակ փնովում՝ տարածաշրջանային շահն ամեն ինչից վեր դասող մեր դաշնակցին։

Փոխարենն անհրաժեշտ է հստակ հասկանալ սեփական շահն ու Իսրայելի հետ հարաբերություններ «որոնելու» փոխարեն դաշնակցային հարաբերություններ հաստատել նաև տարածաշրջանային խաղաղության ջատագով հանդիսացող Իրանի հետ։

Հ.Գ. Իշխանափոխությունից հետո Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի դիվանագիտական վեկտորի փոփոխությանը՝ ապագայի իր տեսլականը կառուցելով ՌԴ-Հայաստան-Իրան եռակողմ դաշնակցային հարաբերությունների վրա, որն անշուշտ ճանապարհ կբացի դեպի Պարսից ծոցի երկրներ։

Նմանատիպ նյութեր