211652_close_icon
views-count1120 դիտում article-date 22:38 14-12-2024

Պետք է արգելել ՔՊ-ի գործունեությունն իշխանափոխությունից հետո. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացու հարցին: «Գիտեմ, որ այս հարցը հռետորական է հնչում այս պահին, բայց այնուամենայնիվ։ Իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն պետք է լինի ՔՊ-ի ապագան»,- հարցրել է քաղաքացին:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Այս պահին հարցը խիստ տեսական է, բայց առիթ ունեցել եմ դրան անդրադառնալու։ Կարճ հիշեցնեմ առաջարկս։

1. ՀՀ Սահմանադրության ոտնահարման հիմքով պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:

2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:

3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:

4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից»:

Նմանատիպ նյութեր