1858 դիտում
15:59 23-03-2021
Ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջները կավելանան մեկով. փոփոխություն նախագծում
Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես, ԲՈՒՀ-ի ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում ավելացել է ևս մեկ դրույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում փոխվել են տարբեր ձևակերպումներ: «Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվեց էական փոփոխութուն, ընտրանքային տարբերակը փոխարինվեց զուտ ընտրություններով: Այժմ կառավարման խորհուրդն ընտրում է ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով»,- ասաց Դումանյանը:
Մեկ դրույթ ավելացվել է ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում: «Եթե նախկինում օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, այժմ ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը»,- նշեց նախարարը:
Ամբիոնի վարիչի պաշտոնի հետ կապված դրույթը ևս փոխվել է: Եթե նախկին տարբերակում ամբիոնի վարիչը համարվում էր վարչական պաշտոն, ապա նոր տարբերակով այն համարվում է ակադեմիական պաշտոն՝ ինչպես եղել է նախկինում: Ակադեմիական խորհուրդներում, նախկին տարբերակով, պետք է լիներ 25 տոկոս ուսանող, այժմ սահմանվել է՝ մինչև 25 տոկոս ուսանող: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:
Հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընդունել են և ԲՀԿ-ի իրենց գործընկերների առաջարկը և ԼՀԿ-ի առաջարկներից և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը:
ԱԺ-ն փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 11-ին: Նախագծով՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Նմանատիպ նյութեր
1320 դիտում
11:12 03-03-2021
ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը
3205 դիտում
13:33 08-11-2018
Կառավարությունը սահմանեց դեղերի առաքման համար ներկայացվող պահանջները
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը