211652_close_icon
views-count3036 դիտում article-date 21:26 23-03-2021

Լեգենդար ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն իր վրդովմունքն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի աշխարհի յոթակի չեմպիոն, բրիտանացի Լյուիս Հեմլիթոնին զայրացրել է Ռուսաստանի կրկեսներում կենդանիների հետ դաժան վերաբերմունքը, որի վերջին օրինակ Կազանում տեղի ունեցած միջադեպն էր: Այնտեղ ներկայացման ժամանակ փղերը կռվել են մանեժում:
 
«Ամեն օր ես բախվում եմ մարդկանց կողմից բռնության դեպքերի: Որևէ մեկը գիտի՞, թե ինչպես նման բաները կարելի է դադարեցնել Ռուսաստանում», իր ինստագրամի էջում գրել է «Մերսեդեսի» արշավորդը՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը:
 
Կենդանավարժներին հաջողվել է հանդարտեցնել փղերին, որոնցից մեկը մյուսին տապալել էր հանդիսականների շարքերի առջև:
 
Կրկեսի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
 
 35-ամյա Հեմիլթոնը աչքի է ընկնում բնապահպանական և հումանիտար ոլորտներում իր ակտիվությամբ:
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր