211652_close_icon
views-count2165 դիտում article-date 23:26 23-03-2021

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ կալանավորներին

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների  պատվիրակության  ղեկավար  Մարինա  Կալյուրանդի, Հայաստանի հարցով հիմնական
զեկուցող Անդրեյ Կովաչևի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա
Զովկոյի  համատեղ հայտարարություն-կոչը Ադրբեջանին` առանց հապաղելու ազատ
արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:

Մեզ լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ
խոշտանգումների  դեպքերը, որոնք փաստված են, մասնավորապես, Human Rights
Watch-ի զեկույցի մեջ:  Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին
հետաքննել բոլոր նման մեղադրանքները և մեղավորներին ենթարկել
պատասխանատվության:

Միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգումը և խոշտանգումների և
այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելքը պետք է
երաշխավորվի:

Մենք միաժամանակ դատապարտում ենք այն փաստը, որ Ադրբեջանի կառավարությունը
ձախողել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների
կիրառումը, որը պահանջում էր Ադրբեջանից տրամադրել տեղեկություն
կալանավորվածների  պահման պայմանների, առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես
նաև նրանց վերադարձի միջոցների վերաբերյալ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին առանց հապաղելու ազատ արձակել
մնացած բոլոր հայ կալանավորներին` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի
հրադադարի համաձայնագրի դրույթների։

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
 

Նմանատիպ նյութեր