211652_close_icon
views-count3244 դիտում article-date 00:06 24-03-2021

Չոր փաստերի և տեսանյութերի համադրում. Գեղամ Մանուկյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը գրում է.

««խեղճ նիկոլը մեղք չունի մեղք չունի...» ասողների համար, եթե կարդան (բայց ուշադիր կարդան ու դիտեն)
 
Այսօր մի ուշագրավ հայտարարություն եղավ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կողմից։ Նա հայտարարեց, որ Արցախում եղած Նիկոլ Փաշինյանի բանավոր հաստատմամբ գործի է դրվել ռազմական մի գործողություն Լելե Թեփե բարձունքը ետ բերելու ուղղությամբ, որն ունեցել է ակնհայտ քաղաքական շարժառիթներ եւ իշխանության քարոզչական խաղի համար է արվել։
 
ՓԱՍՏԵՐ * 
«...ինձ հանելուց ընդամենը մեկ օր հետո այդ օպերացիան պլանավորվում է, և երկրի ղեկավարը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է պլանը, և սկսում են դա անել։ Արդյունքում մենք կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը, և հարավային դարպասը պահելու հնարավորություն չի լինում»: Մովսես Հակոբյան 23 մարտ 2021 թ.
 
ԱՅԼ ՓԱՍՏ
 
* հոկտեմբերի 6, Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում է՝ «Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: (գրառումը կցում եմ):
 
Նա տարածում է տեսանյութ (կից ներկայացնում եմ)։ Ուշադրություն դարձրեք, ՊԲ հրամանատարական կետից հետո, նաեւ տեղի է ունենում է խորհրդակցություն՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, ԱԱԾ պետ Կամո Աղաջանյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայան (ով, ըստ Մովսես Հակոբյանի, տապալված ռազմական գործողության հեղինակն էր), Արցախի ՊԲ հրամնաատար Ջալալ Հարությունյան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, ու
 
ՈՒՇԱԴԻՐ՝
 
1. Հայաստանի ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյան (ով այս տեսանյութի հրապարկումից երկու օր հետո՝ հոկտեմբերի 8-ին ազատվեց պաշտոնից, բայց մնաց Արցախում՝ մշտապես լինելով Արայիկ Հարությունյանի կողքին)
 
2. ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Սիմիդյան (թիկունքով է)։
 
Ռազմական, պատերազմական գործողություններ, ու պետական, ռազմական գաղտնիքի առավելագույն չափի տիրապետել չհանդիսացող անձը՝ Հակոբ Սիմիդյանն այնտեղ է։ Ու նա միայն այդտեղ չէ։
 
ԱՅԼ ՓԱՍՏ.
 
Փաշինյանի ստատուսի եւ տեսանյութի հրապարակումից հետո նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն է այլ տեսանյութ հրապարակում Ստեփանակերտից։
 
ՈՒՇԱԴԻՐ ԴԻՏԵՔ՝ ամուսիններով դուրս են գալիս սենյակից, առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրանք Արցախի նախագահական շենքում են ու Աննա Հակոբյանն իր գրությունում (հոկտեմբեր 6) հատուկ շեշտում է գնդակոծության պահը՝ «Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում... Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն»։ (Գրառումը կցում եմ)
 
Աննա Հակոբյանի տեսանյութի ավարտն ուշադիր դիտեք։ Նախագահականում են նաեւ նույն Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանը, Արարատ Միրզոյանի օգնական, ծառայությունից տարկետում ստացած Վահան Կոստանյանը՝ զնվորական համազգեստով։ ՍԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ի նկարահնումներ են, երբ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին միակ անգամ Արցախում էր, ու ըստ իրեն՝ քննարկել է «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»։
 
Ըստ գեներալ Մովսես Հակոբյանի՝ բանավոր համաձայնություն է տվել ավանտուրիստական ռազմական գործողության, որի արդյունքում «մենք կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը, և հարավային դարպասը պահելու հնարավորություն չի լինում»։

ԱՅԼ ՓԱՍՏ
 
* տապալված այս գործողությունից հետո, հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը
 
• պաշտոնազրկում է ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանին, բայց միշտ պահում է Արցախում, Արայիկ Հարությունյանի կողքը։
 
• հայտարարում է դավաճանության մասին։ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»: (Գրառումը կցում եմ)։ Հետո պաշտոնապես պարզվեց, որ նման կազմակերպված դավաճանական ցանց եւ գործողություն չի եղել։
 
ՓԱՍՏԵՐՆ իրար կողք դրեք. հոկետմբերի 6-ին, Նիկոլը հայտարարում է, որ հոկտեմբերի 5-ին Արցախում, Արայիկ Հարությունյանի եւ բարձրագույն հրամանատարութան հետ քննարկել է «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը» ու ըստ գեներալ Մովսես Հակոբյանի՝ բանավոր համաձայնություն է տվել ավանտուրիստական ռազմական գործողության, որի արդյունքում «մենք կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը, և հարավային դարպասը պահելու հնարավորություն չի լինում»։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՉՈՐ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ «խեղճ նիկոլը մեղք չունի մեղք չունի...» ասողների համար, եթե կարդան (բայց ուշադիր...

Опубликовано Գեղամ Մանուկյան Вторник, 23 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր