37867 դիտում
15:43 25-03-2021
Կասկադյորական ավտովթար Երևանում․ 35-ամյա վարորդը Lexus-ով բախվել է Ոստիկանության զորքերի զորամասի պատին․ նրան տեղափոխել են «Մալայան» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, մարտի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Արմաղանյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Արմաղանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+