41034 դիտում
10:51 03-05-2021
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ն ու Opel-ը, Lexus-ը գլխիվայր շրջվել է, վարորդը դեպքի վայրից հեռացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում Լենինգրադյան փողոցում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-դ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղկյալ Անդրանիկ Իսախանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքն ու այնուհետև ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել Lexus-ը, որը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, սակայն, երբ պարզվել է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վթարի փաստով զբաղվում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, այդ թվում՝ ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները, որ իրենց ասել են, թե վթարից հետո Lexus-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից։
Ոոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+