211652_close_icon
views-count35706 դիտում article-date 21:08 25-03-2021

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 25-ին,  ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Գավառի բնակիչ, 38-ամյա Էմին Կ.-ի վարած Mercedes  մակնիշի և Նորատուս գյուղի բնակիչ, 33-ամյա Դավիթ Ս.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր