211652_close_icon
views-count1185 դիտում article-date 11:23 29-03-2021

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը մարտի 27-31-ը ներառյալ կգործուղվի Սյունիքի մարզ: Այդ մասին ասված է Փաշինյանի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին 2021 թվականի մարտի 27-31-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան)։

2. Տիգրան Ուլիխանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Պետական վերահսկողական ծառայության պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», - նշված է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր