9260 դիտում
11:46 30-03-2021
Լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ խոստովանություն․ Լենա Նազարյանի ուշագրավ հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք այլեւս որեւէ առնչություն չենք ունենում։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։
«Այո, ես այդ առումով չեմ տեսնում որեւէ խնդիր։ Մենք այլեւս չենք միջա… որեւէ առնչություն չենք ունենում»,- պատասխանել է Լենա Նազարյանը։
Այդ առնչությամբ «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշադիր լսեք, հատկապես ուշադիր լսեք այն հատվածը, որտեղ ԱԺ իշխանական փոխխոսնակը ասում է ԱՅԼԵՒՍ չենք խառնվում, իրավապահ մարմինները անհապաղ պետք է հրավիրեն Տիկինին եւ պարզեն, թե նախկինում, երբ դեռ խառնվում էին, ապա ինչ ֆորմատով, ում միջոցով եւ ինչ քաղաքական ակնկալիքով էին միջամտում...
ԵՒ արդյոք այլեւս չխառնվելու պատճառը այն է, որ իրենց ծրագիրը իրականացել է Արցախի հանձնման վերաբերյալ…»։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։
Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5582 դիտում
09:25 18-05-2019
Ուշագրավ խոստովանություն համակարգից ինֆորմացիայի արտահոսքի մասին. «Ժողովուրդ»
2086 դիտում
16:23 14-01-2019
«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»