211652_close_icon
views-count2449 դիտում article-date 15:30 31-03-2021

«Պետք է հեռացնել նիկոլական չարորակ ուռուցքը». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԱԾ համակարգում նշանակումներին։

«Բայց լավ, եկեք մի պահ պատկերացրեք ԱԱԾ համակարգ ընդունված երիտասարդ ծառայողին, որը աչքի առաջ հաստատ ունի տասնամյակներ անց դառնալու ԱԱԾ տնօրեն ու տեսնում է, որ 2.5 տարվա ընթացքում փոխվում են 5 ԱԱԾ տնօրեն, որոնցից 2-ը համակարգի հետ կապ չեն ունեցել և այնպիսի կայծակնային կարիերայի թռիչք են գրանցել, որ այդ արագությամբ նույնիսկ ճագարները չեն բազմանում: Դե հիմա ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է ԱԱԾ-ում բարոյահոգեբանական վիճակը:

Սա հատուկ ծրագիր է, որի հիմնական գործը Հայաստանին զրկելն է ամեն տեսակի իմունիտետից: Թուրքական գործակալական ցանցի մետաստազերի դեմ առնելու համար պետք է հեռացնել նիկոլական չարորակ ուռուցքը: Եթե ոչ, ապա merhaba Turkie, merhaba Rejep effendi»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Բայց լավ, եկեք մի պահ պատկերացրեք ԱԱԾ համակարգ ընդունված երիտասարդ ծառայողին, որը աչքի առաջ հաստատ ունի տասնամյակներ անց...

Posted by Ruben Mkhitaryan on Wednesday, March 31, 2021

Նմանատիպ նյութեր