2014 դիտում
09:25 01-04-2021
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որի Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել է նաեւ անցած տարվա իրադարձություններին։ Մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հատվածում նշված է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանին են անցել երեք լրացուցիչ տարածքներ։ Այստեղ կարեւոր է արձանագրել, որ փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատում է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին, թեեւ չի հստակեցվում, թե ինչ բնույթի մասնակցության եւ աջակցության մասին է խոսք գնում։
Անդրադառնալով պատերազմի ընթացքին, զեկույցում նշվում է, որ «ինտենսիվ մարտերի ընթացքում ստացվել են հավաստի հաղորդումներ անօրինական սպանությունների մասին, որոնք ներառում են կարճատեւ մահապատիժներ եւ քաղաքացիական անձանց զոհեր», որոնց վերաբերյալ երկու կողմից էլ բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Ցավոք, զեկույցում վայրագությունների, խոշտանգումների եւ պատերազմական հանցագործությունների մասին արձանագրելիս ներկայացվում է, որ դրանք երկու կողմից էլ իրականացվել են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1111 դիտում
09:26 17-05-2023
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություններին․ «Ամերիկայի ձայն»
1321 դիտում
15:28 17-03-2023
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1552 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»