211652_close_icon
views-count1036 դիտում article-date 13:28 01-04-2021

Եթե պետգնումների ժամանակ 50 %-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 %-ի չափով կսուբսիդավորի

Կառավարութունն այսօրվա նիստում Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմաններ սահմանեց:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, ով նշեց. «1 մլիիոն դրամը գերազանցող և մրցակցային ձևով կնքված բոլոր պայմանագրերի կողմերին առաջարկվում է օգտվել պետբյուջեից սուբսիդիաներ ստանալու մեխանիզմից: Մասնավորապես, եթե այդ կազմակերպությունները իրենց պայմանագրերը կատարելիս կօգտագործեն ավելի քան 50 տոկոս տեղական ծագման ապրանքներ ու ծառայություններ և այդ փաստը կհիմնավորվի, պայմանագրի գնի 1 տոկոսի չափով սուբսիդավորում կարող են ստանալ:

Մի կողմից փորձել ենք նպաստել տնտեսության լիկվիդայնության աճին, մյուս կողմից մեղմել պետական գնումների մասնակիցների կողմից արվող ծախսերը, նաև աջակցել տեղական արտադրության խթանմանը: Քանի որ մրցակցային գնումների ծավալը կազմելու է շուրջ 112 մլրդ դրամ, այսինքն գործիքի կիրառման արդյունքում աջակցությունը կկազմի 1,12 մլն դրամ»:

Նմանատիպ նյութեր