1179 դիտում
14:59 04-08-2022
Պետությունը կսուբսիդավորի այն ընկերություններին, որոնք կթարմացնեն իրենց սարքավորումներն ու որակյալ կադրեր կներգրավեն
Մենք առաջարկում ենք մշակող արդյունբերության ոլորտի ընկերություններին թարմացնել իրենց սարքավորումները եւ հոսքագծերը, եւ կառավարությունը պարտավոր է սուբսիդավորել ֆինանսական ծախսերի մի մասը, այսինքն վարկային կամ լիզինգի տոկոսները: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կառավարության որոշումներից մեկում փոփոխություններին:
«Արդեն ունենք 200-ից ավելի շահառու եւ 11 մլրդ դրամից ավելի կնքված գործարք: Բայց խոշոր գործրքները դեռ առջեւում են: Այս ծրագիրը թույլ է տալիս մինչեւ 140 մլրդ դրամի նոր սարքավորումներ ձեռք բերել եւ կառավարությունը 3-3,5 տարի ֆինանսավորում է վարկային կամ լիզինգի տոկոսները: Մեր առաջարկած փոփոխությունը բաղկացած է երկու մասից. Առաջինը, մենք արդեն եղած ծրագիրը առաջարկում ենք ընդլայնել եւ ներառել նոր ոլորտներ: Այդ ոլորտներն են՝ մշակող արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվություն եւ կապ, շինարարություն, փոխադրում եւ պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն եւ բնակչության սպասարկում:
Ծրագրի հաջորդ հատվածը վերաբերում է ընկերություններում բարձրակարգ մասնագետների ներգրավմանը: Մենք նկարագրել ենք այն ընկերությունները, որտեղ աշխատած մարդկանց համարել են բարձրակարգ մասնագետներ: Նման մասնագետների ներգրավելու դեպքում կառավարությունը սուբսիդավորում է իրենց աշխատավարձի 20 տոկոսը: Եթե ընկերությունները ներգրավում են գիտության դոկտորների, կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել նրանց հաշվարկված աշխատավարձի 50 տոկոսը: Իսկ եթե նրանք նաեւ դասավանդում են նաեւ համալսարաններում, ապա հմալսարանի կողմից վճարված աշխատավարձի 70 տոկոսն ենք պատրաստ սուբսիդավորել»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
11:58 07-06-2022
Բուժաշխատողները կթարմացնեն իրենց գիտելիքները և կստանան հավաստագրեր
3780 դիտում
21:41 26-07-2018
Մեկնարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը․ պետությունը կսուբսիդավորի 7%-ը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»