764 դիտում
11:23 02-04-2021
Արժեքով և գաղափարով առաջնորդվողը խստապահանջ է իր նախընտրած կուսակցության հանդեպ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Իշխանության եւ ընդդիմության մարտավարությունների տարբերությունները առաջիկա ընտրություններում պայմանավորված է իրենց լսարանների, ընտրազանգվածների տարբերությամբ: Թե՛ «Իմ քայլի» եւ թե՛ իշխանությանը հարող խմբերի՝ Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի, հնարավոր է՝ Գուրգեն Արսենյանի, Լեւոն Շիրինյանի եւ այլ գործիչների ղեկավարած կուսակցությունների հիմնական քարոզչական լծակն է լինելու վախը՝ եթե չլինենք մենք, կվերադառնան «նախկիններն» ու նորից կսկսեն ձեզ թալանել՝ գայլեր (նրանք) vs գելխեղդներ (մենք):
Պետք է ասել, որ այդ պարզունակ սխեման միանգամայն կենսունակ է, եւ կասկած չկա, որ այդ թեզի վրա հիմնված մարտավարությունն արդյունավետ կլինի, քանի որ ատելությունը «նախկինների» հանդեպ համատարած է: Դա նաեւ պարզեցնում է իշխանության խնդիրը. պետք չեն ինչ-որ ծրագրեր կամ ապագայի տեսլականներ՝ ցույց ես տալիս «նախկինների» խրտվիլակը, եւ հաջողությունն ապահովված է: Դեռեւս պարզ չէ՝ այդ բոլոր խմբերը հանդես կգան «Իմ քայլի» ցուցակո՞վ, թե՞ առանձին, բայց ակնհայտ է, որ նրանց թիրախային լսարանը կլինի միեւնույն փաշինյանական ընտրազանգվածը, որն ապրում է անցյալի թալանի հիշողություններով, ոչ թե ներկայիս ողբալի վիճակով:
Ընդդիմության խնդիրն ավելի բարդ է՝ այդ դաշտում պատկերը չափազանց խայտաբղետ է ե՛ւ կուսակցությունների քանակի, ե՛ւ ընտրազանգվածի տրամադրությունների տեսանկյունից: Նրանք, ովքեր համակրում են ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստանին», 16 կուսակցություններին (որոնք նույնպես շատ տարբեր են), ինչպես նաեւ այս կամ այն «բեւեռին»՝ այդ քաղաքացիների հայացքները խիստ տարբեր են, եւ ամենակարեւորը՝ նրանց դժվար թե միավորի միայն հակակրանքը Փաշինյանի հանդեպ: Այն մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե բնազդային ատելությամբ, այլ ինչ-որ արժեքներով եւ գաղափարներով, ավելի խստապահանջ են իրենց նախընտրած կուսակցությունների հանդեպ: Եվ քանի որ չկա համախմբող «մերժումը», այստեղ արհեստական դաշինքները կարող են ոչ թե գումարել ընտրազանգվածներին, այլ նոսրացնել դրանք:
Եթե ընտրողն ուզում է ձայն տալ, ասենք, ՀՅԴ-ին, ապա նա կհիասթափվի, եթե այդ կուսակցությունը (զուտ տեսական ենթադրություն է) դաշինք կազմի «Լուսավոր Հայաստանի» հետ, որովհետեւ նրան հետաքրքրում է ոչ միայն ներկա իշխանության հեռացումը, այլեւ այն ուղին, որով պետք է գնա մեր երկիրը: Դրանով ընդդիմադիր ընտրազանգվածը տարբերվում է իշխանականից, որին միավորում է զուտ ատելությունը «նախկինների» հանդեպ:
Այդքանով հանդերձ՝ ինչ-որ դաշինքներ ստեղծելը, հավանաբար, ընդդիմության կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի: Հակառակ դեպքում՝ միանգամայն կանխատեսելի է, որ ընտրություններին կմասնակցի մոտ 20 ընդդիմադիր կուսակցություն, եւ դրանցից միայն 3-4-ը կհաղթահարեն անցողիկ շեմը, իսկ «Իմ քայլն» իր արբանյակների հետ կձեւավորի կայուն մեծամասնություն»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1018 դիտում
16:43 09-12-2024
ՀՀ-ն արդեն 6 տարի հետևողական պայքար է մղում՝ «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարով. Գալյան
1534 դիտում
21:42 13-02-2014
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է առավել նախաձեռնող ու խստապահանջ լինել
15768 դիտում
13:57 12-10-2018
Ռեստորանային լսարանը շատ խստապահանջ է. Երգիչ Հովհաննես Բաբախանյանը՝ նոր ոճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»