211652_close_icon

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողները հաղթանակ են տարել միջազգային մրցույթներում

views-count1171 դիտում article-date 16:45 02-04-2021
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնի առաջին կուրսի ուսանողուհիներ Կիմա Օհանյանն ու Մարիամ Էլոյանը, մասնակցելով «World Art Games» և «Brussels LE SAISON STARS AU» մրցույթներին, արժանացել են 1-ին կարգի մրցանակի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշնամուրային բաժնի երկրորդ կուրսի ուսանող Էդուարդ Չավոշյանցը, մասնակցելով «Copenhagen Stars 2021» արվեստի, երաժշտության, երգեցողության, պարի և ֆոլկլորի միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել է առաջին կարգի և ոսկե մեդալ մրցանակների։

«Ի սրտե շնորհավորում ենք մեր ուսանողներին` ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրինությունն ու ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են դաշնամուրային բաժնի դասախոս պրոֆեսոր Գեորգի Ավանեսովին իր սաների հաղթանակների և ձեռքբերումների կապակցությամբ և շնորհակալություն հայտնում իր կատարած աշխատանքի համար»,-ասվում է քոլեջի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում:

Նմանատիպ նյութեր