211652_close_icon
views-count1141 դիտում article-date 17:12 02-04-2021

Արցախի ԱԺ պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր

Ապրիլի 2-ին՝ 2016թ Ապրիլյան պատերազմի 5-ամյա տարելիցի առիթով,ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան երեք պատերազմներում նահատակված զոհերի հիշատակին: 

«Պատերազմը փաստացի չի ավարտվել, որովհետև դեռևս 2016թ-ից սկսվել էր հիբրիդային պատերազմ, իսկ 2020թ.աշնանը այն մտել էր ակտիվ ռազմական գործողությունների փուլ:

Մինչև հիմա շարունակվող հուղարկավորությունները փաստում են, որ պարզապես այն տեղափոխվել է բոլորովին այլ՝ տեղեկատվական դաշտ, և որևէ երաշխիք չկա հնարավորության դեպքում այն ևս մեկ անգամ ռազմի դաշտ տեղափոխվելու:

Ուստի պետք է միշտ սթափ ու զգոն լինենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

Նմանատիպ նյութեր