1644 դիտում
16:45 03-04-2021
Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից, մտահոգիչ է համարում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը:
Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների հասարակություններում:
«Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:
Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին: Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:
Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը կմիավորի թյուրքական աշխարհը»:

Նմանատիպ նյութեր
2327 դիտում
17:16 08-11-2016
Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
580 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
802 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
916 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ