211652_close_icon
views-count6962 դիտում article-date 20:48 03-04-2021

Կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում ենք, իրավիճակը լուրջ է, հերթում ունենք հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդներ. ԱՆ ներկայացուցիչ Գայանե Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միանշանակ մենք 3-րդ ալիքի պիկում ենք, այս պահին ունենք ավելի քան 20 վերապրոֆիլավորված հիվանդանոց կորոնավիրուսի բուժման համար: Բավականին լուրջ է իրավիճակը, հերթում ունենք հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման: Այս մասին Կառավարության հրապարակած տեսանյութում նշել է ԱՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստանյութի շուրջ առկա քննարկումներին՝ Սահակյանը ՀՀ-ին առաջարկված առաջին պատվաստանյութը եղել է Pfizer պատվաստանյութը, որը, սակայն, պետք է պահվեր -70, -80 աստիճան սառնության պայմաններում, ինչը Հայաստանի պոլիկլինիկաներում հնարավոր չէր:

«Ինչ վերաբերում է AstraZeneca տեսակի պատվաստանյութին, դա COVAX FACILITY-ի երկրորդ պայմանագրին է, և հաշվի առնելով վարակման նոր դեպքերը, մեզ համար շատ կարևոր էր հնարավորինս շուտ ունենալ պատվաստանյութ»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ 24 000 պատվաստանյութը ռիսկի խմբի համար է:

Հարցին՝ դա 24 000 մարդու համա՞ր է, Սահակյանը ասաց. «Այս պահին ոչ ոք չի կարող ասել՝ քանի մարդու համար է, հնարավոր է՝ 24 000-ն էլ միանգամից անենք, հետո նոր խմբաքանակով երկրորդ դեղաչափերը առաջարկենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր