2498 դիտում
12:31 13-07-2020
Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը սպասող հիվանդներ չկան. նախարար
Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 43-ը՝ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ վերջին օրվա տվյալներով արձանագրվել է վարակվածության 182 դեպք։ Ընդհանուր առմամբ դեպքերի թիվը 32 հազար 151 է։
«Կիրակի օրվա դեպքերի փոքր թիվը պայմանավորված է քիչ թվով արված թեստերով, քանի որ ոչ աշխատանքային օր է։ Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված»,- «[url=https://armenpress.am/arm/news/1021466.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ այն հիմնական ցուցանիշը, որից իրենք միշտ փորձում են խուսափել, վերաբերում է տանը սպասող քաղաքացիների թվին։ «Այսօր՝ ժամը 9։00-ի դրությամբ, չկա տանը սպասող քաղաքացի, կա միայն մեկ քաղաքացի, որը սպասում է, որ ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից տեղափոխեն կորոնավիրուսային»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս շրջանում եղել են օրեր, երբ մինչև 200 հիվանդ սպասել է տանը:
Արձագանքելով՝ Արսեն Թորոսյանն ասդաց, որ այդ թիվը նույնիսկ հասել է 300-ի։
«Կարևոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի՝ առնվազն մեկ ամսով երկարացումը։ Եթե մեր վաղվա գնահատականներով այս կայուն և կայունից մի քիչ թեթևացող վիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն»,- ասաց նա:
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կառավարության որոշմամբ երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ մինչ օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն:
Նմանատիպ նյութեր
3619 դիտում
19:08 06-07-2020
Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650 է․ 47-ը միացված են արհեստական շնչառության սարքերին․ Արսեն Թորոսյան
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են