1723 դիտում
22:17 03-04-2021
Դերենիկ Մալխասյան. Գյումրու պատմական՝ Սևերսկի կոչվող թաղամասում գտնվող այս շենքը թալանել, տարել են ամեն, ամեն ինչ, մնացել է միայն քարերը
Վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ Գյումրու պատմական՝ Սևերսկի կոչվող թաղամասից և գրել.
«Ավերելու ու ոչնչացնելու անզուսպ ձգտումը
Այս շենքը Գյումրու պատմական՝ Սևերսկի կոչվող թաղամասում է։ Կառուցվել է 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարասկզբին։
Նման շենքեր այս թաղամասում մի քանի հատ են։ Կառուցված են եղել Ալեքսանդրապոլում տեղակայված զորքին սապասարկելու ահամար՝ մի զորանոցներ, հիվանդանոց և այլն։
Այս շենքը ծառայել է որպես հոսպիտալ։ Նաև Սևերսկու այս շենքերում են 1919թ․ ապաստան գտել Ցեղասպանությունից փրկված որբերը, երբ ցարական բոլոր զորանոցները հատկացվեցին որբերին տեղավորելու համար։
Կարծեմ այս շենքն էլ հուշարձան շենք է համարվում։
Շենքը ավերվել ոչ երկրաշարժի հետևանքով, ոչ էլ թուրքերն են ավերել։ Մինչև վերջերս մարդիկ էին բնակվում այս շենքում։ Վերջին բնակչի հեռանալուց հետո սկսվեց մեծ ԹԱԼԱՆՆ ու ԱՎԵՐԸ։ Թալանել տարել են ամեն, ամեն ինչ, մնացել է միայն քարերը։ Կառուցող ու շինարա՞ր, թե՞ թալանող ու ավերող։
Հ․Գ․ Շենքի ներսում շատ գեղեցիկ աստիճաններ կան, որոնք կառուցվել են քարով։ Երևի Հայաստանի բոլոր շինարարներին հիմա որ իրար գլուխ հավաքես՝ չկարողանան քարով նման աստիճանններ հավաքել»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4490 դիտում
22:31 28-04-2019
Դերենիկ Մալխասյան. Ավերվող 19-րդ դար Գյումրիում, Ամբերդը վրադիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»