211652_close_icon

Գյումրու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման քայլերթի կարևոր քայլերից մեկն է. Դերենիկ Մալխասյան

views-count2407 դիտում article-date 23:17 31-03-2025
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ, ցուցակում 2-րդ համար Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. Սիրելի գյումրեցիներ, ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել Մայր Հայաստան դաշինքին վստահության քվե տալու համար։

Մենք Գյումրու ավագանու կազմում ներկայացված կլինենք 2 մանդատով, և, անկասկած, մեզ վստահված քվեները ծառայեցվելու են հանուն մեր սիրելի քաղաքի զարգացման ու բարգավաճման։ Գյումրու ու գյումրեցիների խնդիրները վեր հանելն ու լուծումներ առաջարկելը լինելու է մեր առաջնահերթությունը։

Գյումրին դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը ու առանց չափազանցության այս ընտրություններին համակ ուշադրությամբ հետևում էր ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը։

«Մայր Հայաստանը» հայտարարել էր, որ այս ընտրություններին մասնակցում ենք նվազագույնը ՔՊ-ին իշխանազրկելու օրակարգով, և ընտրություների արդյունքներով գյումրեցին անվստահություն հայտնեց Քաղաքացիական պայմանագրին։ Գյումրեցիները ցույց տվեցին, որ առնվազն հաշտ չեն Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար քաղաքականության հետ։ Եվ դա արձանագրվեց մարտի 30-ի ընտրությունների արդյունքներով։

Վստահ ենք, որ Գյումրու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման քայլերթի կարևոր քայլերից մեկն է»։

 

Նմանատիպ նյութեր