45490 դիտում
08:44 05-04-2021
Թթվածնային բալոնով շնչող կնոջը երևանյան հիվանդանոցներում չեն ընդունում. հիվանդը հայտնվել է փողոցում, ահազանգ հարազատներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի բնակիչ Ամալյա Ավանեսովին, ում առողջական վիճակը խիստ ծանր է, հարազատները չեն կարողանում տեղավորել երևանյան որևէ հիվանդանոց՝ ստացիոնար բուժման:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջը, որ հիվանդանոց տանում են, այն էլ շտապօգնության մեքենայով, միայն զննում են և ասում որ նա «իրենց հիվանդը չէ» և ստացիոնար բուժման վերցնելու համար ազատ հիվանդասենյակ չունեն:
Երեկ՝ երեկոյան, կնոջ հարազատները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին.
-Երկու օր առաջ Հանրապետական հիվանդանոցից շտապօգնության մեքենա կանչեցինք ու տեղափոխեցինք, գումարները վճարեցինք, զննեցին, ասեցին նորմալ է ու ուղարկեցին տուն:
Արդեն երկու օր է չի սնվում, չի շարժվում, ամբողջ թիկունքը վերքեր են:
Նորից շտապօգնության մեքենա կանչեցինք, ամբողջ քաղաքի հիվանդանոցները գնացինք, ոչ մեկ չընդունեց:
Մենք էլ չենք ուզում տուն տանենք, բա որ մի բան լինի, ով է պատասխան տալու:
Հիմա չգիտենք ում դիմենք, ուր տանենք, որ ստացիոնար բուժման վերցնեն:
Վերջում շտապօգնության բժիշկը առաջարկեց, որ նորից տանեն Հանրապետական հիվանդանոց, մի գուցե նորից ընդունեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+