43836 դիտում
17:32 05-04-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս տապալել է բետոնե էլեկտրասյունը, Mercedes-ն էլ կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Արբատ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Էդուարդ Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արտաշատի էլեկտրացանցեր»-ի Մասիսի ստորաբաժանման աշխատակիցները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի կարճ ժամանակում վթարը վերացնեն, քանի որ բախման հետևանքով ГАЗель-ը տապալել է բետոնե էլեկտրասյունը, ինչի պատճառով էլ գուղում ժամանակավորապես էլեկտրամատակարարումը դադարեցվել է:
Մասիսի էլեկտրացանցի աշխատակիցները մի քանի բրիգադներով այս պահին շարունակում են աշխատել և նրանց օպերատիվ գործողությունների արդյունքում արդեն վթարի վայր է բերվել նաև բետոնե էլեկտրասյուն և այն արդեն տեղադրում են, որպեսզի գյուղում վերականգնվի էլեկտրամատակարարումը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+