211652_close_icon
views-count72602 դիտում article-date 19:44 05-04-2021

Երևանի ճանապարհային ոստիկանության պետի գլխավորությամբ իրականացվել է «Ութ՝ չկերար թութ» օպերացիան. կեղծ ութերով Mercedes–ի վարորդը զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ Երևանում իրականացվել է «Ութ՝ չկերար թութ» օպերացիան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ էին ստացել, որ Երևանում  ռուսական  Օ 888 ՕՕ 888 կեղծ համարանիշներով Mercedes-ը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները ու քանի որ վարորդը իրեն  զգում էր ինչպես  շշից դուրս եկած անորսալի ջին, Երևանի ՃՈ պետ Խ. Սամվելյանի հանձնարարականով նրա հավանական գտնվելու վայրերում  փնտրում և գտնում են վարորդին, ում Mercedes-ը տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 Պարզվում է, որ  Երևանի ՃՈ պետի ստացած օպերատիվ տվյալները նշված համարանիշների կեղծ լինելու մասին հավաստի էին:

Վարորդը, ով երևան քաղաքի բնակիչ, 32 – ամյա Ղևոնդ  Բաբայանն է, ենթարկվում է վարչական պատասխանատվության և  1 տարի ժամկետով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:

 Երևանի ճանապարհային  ոստիկանության «Ութ՝ չկերար թութ» օպերացիայի արդյունքում օրինախախտ վարորդը «ութաթափ եղավ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր