68554 դիտում
00:00 06-04-2021
Կրակոցներ Վայոց Ձորի մարզում. կասկածյալները BMW X5-ով հայտնաբերվել են Արարատի մարզում. կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին կրակոցներ են հնչել Վայոց Ձորի մարզում: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Երեմ Հ.-ի և Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 38-ամյա Արամ Հ.-ի միջև, որի ժամանակ Երեմ Հ.-ն որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոց է արձակել Արամ Հ.-ի ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Հ. Կոստանյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի գլխավորութամբ) և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի կամրջի մոտ հայտնաբերել են Երեմ Հ-ին, ով եղել է BMW X5 մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 34-ամյա Աշոտ Ս.-ին և 31-ամյա Վասպուրական Մ.-ին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի ոստիկանության Արարատի բաժանմունք, այնուհետև ոստիկանների ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Արամ Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր ր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Որպես կասկածյալներ կան ձերբակալվածներ, ովքեր տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հրացանը և մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: