1551 դիտում
12:04 06-04-2021
Արցախի նախագահը Նախիջևանիկում մասնակցել է նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին
Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
«Հադրութի և բռնազավթված մյուս շրջանների վերադարձի և Հայրենիքի կայուն անվտանգության ապահովման նպատակներին հասնելու ճանապարհը սկսում է Արցախի շենացումից։ Դրա կարևոր բաղադրատարրերից մեկը տնտեսության վերակազմակերպումն է»,- նշել է նախագահ Հարությունյանը՝ մասնակցելով նոր այգու առաջին տունկերը հողին պահ տալու արարողությանը։
Նախագահը եղել է նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր և Դահրազ գյուղերում։ Քննարկվել են շփման գծի ամրակայմանը, բնակչության անվտանգ կենսագործունեությանը, բնակարանաշինությանը և ենթաշրջանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր
1074 դիտում
20:14 20-09-2022
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին
1364 դիտում
14:55 10-10-2015
ԼՂՀ նախագահը մասնակցել է «Արցախի էկոգյուղ» նախագծի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում