211652_close_icon
views-count2467 դիտում article-date 15:04 06-04-2021

Գոհար Հովհաննիսյանը իր «Արշալույս» խորագրով համերգի, սպասելիք նորությունների և անձնական կյանքի մասին. exclusivelife.am

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանն ապրիլի 7-ին Ազգային օպերային թատրոնում հանդես կգա համերգով՝ «Արշալույս» խորագրով: 

EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Գոհար Հովհաննիսյանը ասաց, որ համերգը նվիրվում է  հերոսածին մայրերին:

Խոսելով համերգի մասին Գոհարը ասաց.
«Համերգով հանդես գալ միշտ եմ ցանկացել: Այժմ հասունացել է պահը, որ ներկայացնեմ այսքան տարիների աշխատանքը: Ճիշտ է հիմա դժվար է՝ պետք է մեծ ուժ ունենանք: Խորհրդակցեցի Դավիթ Ամալյանի հետ նա շատ ոգևորեց: Իսկ թե ինչու «Արշալույս» խորագրով, դա հին օրերի երգ հայկական ֆիլմից է: Արշալույս եթե մեկ օր տեսնենք լավ կլինի պետք է լինենք լավատես և սպասենք ուրախ և խաղաղ արշալույսների»:

Համերգում սպասվում է անակնկալ: Գոհարը դուետ կատարումով հանդես կգա Դավիթ Ամալյանի հետ: Համերգին ներկա են լինելու հերոսածին մայրերը:

Խոսելով արցախյան 44-օրյա պատերազմի մասին Գոհարը ասաց. 
«Մենք մինչ արցախյան 44-օրյա պատերազմը լսել էինք պատերազմի մասին մեր տատերից: Այս պատերազմը մեր կյանքից տարավ մի քանի տարիներ, որքան ապրենք չենք կարող մոռանալ: Կորցրեցինք մեր ուժը, բայց հիասթափվել պետք չէ: Հազար ափսոս այն հերոս տղաներին, ովքեր զոհվեցին: Մենք պետք է չմոռանանք, որ հայ զինվորը ամենաուժեղն է և անպարտելի»: 

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր