1764 դիտում
10:42 07-04-2021
Իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որ նրանց միջոցով ձայներ հավաքեն մայրաքաղաքում․ Մարությանից հույս չունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հունիսի 20-ին հավանական ընտրություններում ընդդիմությունն ու իշխանությունը մայրաքաղաքի ընտրազանգվածի մասով ունեն համընկնող կարծիք։ Երկու կողմն էլ մտածում են, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը քիչ ձայն է ստանալու, մայրաքաղաքում ընդդիմադիրները շատ են։ Եվ, ահա, այդ պատճառով իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որպեսզի գոնե նրանց մասնակցությամբ ձայներ բերել հնարավոր լինի։ Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին են փորձում ներգրավել ընտրական գործընթացում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հույսները կտրել են, անգամ նրա աշխատակազմը ընդդիմադիր է քաղաքապետին։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դժգոհ է քաղաքապետից, նա չի պատասխանում թիմից որևէ մեկի հեռախոսազանգերին։ Վարչապետը վերջնական նպատակ ունի ազատվել Հայկ Մարությանից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2081 դիտում
14:53 13-12-2018
Այն պաշտոնյաները, որոնք հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող վեշերը հավաքեն․ Փաշինյան
3152 դիտում
10:22 04-12-2021
Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Հայկ Մարությանից. «Փաստ»
42386 դիտում
22:40 23-02-2015
Ինչո՞ւ են Երևան ժամանել ԽՍՀՄ սիրված ու ճանաչված դերասանները. նրանց «փնտրում է ոստիկանությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1366 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»