211652_close_icon
views-count27013 դիտում article-date 10:44 07-04-2021

Ավտովթար՝ Տիգրանաշենի ոլորաններում. բախվել են «08»-ն ու Mitsubishi Montero-ն, վերջինս հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Մրգավան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Խ-ի վարած ՎԱԶ 2108 մակնիշի և Բուրաստան գյուղի բնակիչ՝ 40-մյա Հովհաննես Մ-ի վարած Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, վարորդն էլ տեղում «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից ստացել է բժշկական օգնություն, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր