211652_close_icon
views-count1766 դիտում article-date 14:51 07-04-2021

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը, կայացել է ապրիլի 7-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձ են կատարել նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

Նմանատիպ նյութեր