211652_close_icon
views-count25128 դիտում article-date 17:44 19-08-2021

Պարզվել է Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված, մահացած հետիոտնի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են օգոստոսի 18-ին Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, Կոմիտասի պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, ժամեր անց մահացած հետիոտնի ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Սարգիս Դանիելյանն էր։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։

Վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ և Երևանի 1-03 շտապօգնության մի քանի խմբեր։  

Բժիշկները, կենաց-մահու պայքար տանելով, վրաերթի ենթարկվածին գիտակցության էին բերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։  
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մինչ բժիշկների ժամանումը երիտասարդ մի տղա էր վրաերթի ենթարկվածին օգնել, սահմանազատել էր տարածքը, որպեսզի կրկնակի վրաերթի չենթարկվեր։ Իսկ վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։  

Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել նաև Երևանի բնակիչ՝ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կային տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն էր ունեցել դեպքին։  

Դեպքի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել էր Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

​Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր