211652_close_icon
views-count1476 դիտում article-date 15:56 08-04-2021

Գործատուն կարող է իր աշխատակցին խրախուսել՝ ընկերության բաժնետոմս տալով, որ չհեռանա․ նոր կարգավորում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում  փոփոխություններին:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներն, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա:

«Նախագծով առաջարկվում է թույլատրել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկումը: Ներկայումս ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ: Արտոնյալի հիմնական էությունը այն է, որ սովորաբար չեն ունենում քվեարկելու իրավունք, փոխարենը ավելի լայն հնարավորություններ է ջնձեռնում շահաբաժին ստանալու կամ ընկերության լուծարման շրջանում ավելի առաջնային դիրքում է իրենց պահանջների բավարարումը: Այսժմ թույլ ենք տալիս, որ հասարակ բաժնետոմսերը նույնպես ունենան դասեր և այս առումով ապահովում ենք ճկունություն: Ճկունությունն այն է, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնրավորություն ընձեռի, իսկ մեկ այլ դասի բաժնետոմս ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա: Սա անում ենք, որովհետև ներդրողների ճաշակը շատ տարբեր կարող է լինել»,-ասաց Բադասյանը:

Նրա խոսքով փոփոխություններ են նախատեսվում նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով. «Հայաստանում աշխատակիցների բաժնետիրացումը գործող կարգավորումներով հնարավոր է միայն խիստ կարգավորումների կիրառմամբ և միայն հետռգնված բաժնետոմսերի հաշվի, այնինչ աշխատողներին բաժնետոմսերով խրախուսելը բավականին տարածված գործիք է, որը հնարավորություն է  տալիս խրախուսել աշխատողներին և կանխել արտահոսքը ընկերությունից: Ուստի նախագծով նախատեսվում է ներդնել աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից և գործուն մոտեցումներ: Այսինքն հնարավորություն ենք տալիս, որ գործատուն իր աշխատակցին կարողանա արտոնյալ պայմաններով բանետոմս տալ՝ կանխելով նրա հեռանալը»,-ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր