211652_close_icon
views-count5174 դիտում article-date 14:54 08-04-2021

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. Sputnik Արմենիա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ Քոչարյանը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել դատարան:

Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին, մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարանից 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:

Նրա խոսքով` հայցի պատճառը վարչապետի` պաշտպանության բյուջեն ավելացնելու մասին հայտարարություններ են, որոնք նա հնչեցրել է մարտին։

Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Արամ Հարությունյանն իրենց թալանածը կոպեկ-կոպեկ բերելու են բանակի զարգացմանը։

Նմանատիպ նյութեր