83397 դիտում
14:32 09-04-2021
Ողբերգական պատահար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում քարի հարվածից 36-ամյա մոտոցիկլավարը վնասվածք է ստացել. օրեր անց նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 8-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 36-ամյա Էդուարդ Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 2-ին։
Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում իր վարած «Ստելս Բենելի» AC 150 մոտոցիկլով Թբիլիսյան խճուղի 26/5 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում քարի հարվածից վնասվածք էր ստացել:
Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էին բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը։
Երեկ՝ ապրիլի 8-ին, Գ. Ծառուկյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարի վնասվածք ստանալու պատճառը եղել է այն որ երբ Է. Խաչատրյանը անվտանգության կանոնները պահպանելով մոտոցիկլը վարել է, դեռևս անհայտ հանգամանքներում քար է դիպել նրան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+