211652_close_icon
views-count1669 դիտում article-date 17:54 09-04-2021

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանց լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպք

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունըբացահայտել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։

Օպերատիվ տվյալների համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբերկու ընկերություն լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել են առանց լիցենզիայի և հարկեր չեն վճարել:

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերություններն առանց համապատասխան լիցենզիայի ՀՀ տարածքից կազմակերպում են ինտերնետ շահումով խաղերի օնլայն հեռարձակումներ։

Խաղերինմասնակցողները, ձեռք բերելով համապատասխան ծածկագրեր պարունակող քարտեր, ինտերնետային կայքի միջոցով մուտք են գործում խաղային հաշիվներ և մասնակցումինտերնետ շահումով խաղերին՝ խաղալով ընկերությունների խաղավարների հետ։

Ընկերությունները հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում պակաս են հայտարարագրել խաղավարներին վճարված աշխատավարձերը: Արդյունքում նախնականհաշվարկովպետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 24 մլնդրամիվնաս, իսկ լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու արդյունքում՝ 600մլն դրամիվնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ։Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված սարքեր՝ տեսախցիկներ, համակարգիչներ, հեռարձակող սարքեր:

Առգրավվել են ընկերությունների կողմից վճարված փաստացի աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակըպարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ Գործը փոխանցվել է ՊԵԿ քննչական վարչություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կազմակերպել բացառապես լիզենզիայի առկայության պայմաններում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 

Նմանատիպ նյութեր