2062 դիտում
10:20 10-04-2021
Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պետական ուղղահայացը չի աշխատում։ Անտեղյակության և անկազմակերպվածության պատճառով ՀՀ իշխանությունները հերթական անգամ նախօրեին հայտնվեցին կոտրած տաշտակի առջև: Թերևս մեկ «քլիք» ավել հավաքելու, «լայքեր» ստանալու կամ PR-ի ձգտումը ծանր հետևանքներ ունեցավ պետական պաշտոնյայի համար: Բանն այն է, որ ապրիլի 8-ին իշխանամետ լրատվամիջոցներից մեկի կողմից տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ:
Իրավիճակը երեկ ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց: Ահա այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչու էր վարչապետի խոսնակը շտապում չճշտված հայտարարություն անել։ Ինչո՞ւ էր շտապում ասել, թե գերիներ են գալու, եթե չէր ճշտել նախապես՝ նրանք ինքնաթիռում են, թե ոչ։ Ի վերջո, ՀՀ վարչապետի խոսնակը պարտավոր է միայն ճշգրտված տեղեկություն հայտնել, այլ ոչ թե խաղալ իրենց որդիներին կորցրած ծնողների հույզերի, զգացմունքների հետ։
Բայց երեկ ավելի զավեշտալի էին պաշտոնական մեկնաբանությունները, որոնք հնչում էին՝ որպես իրավիճակի արդարացում, բացատրություն։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով իրավիճակը, «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է. «Մենք հույս ենք փայփայել, ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել: Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»։ Նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն ամենևին չի մեղմում իրավիճակը, քանի որ ՀՀ վարչապետի խոսնակն ապատեղեկություն տարածող չպետք է լինի որևէ պարագայում։ Ցանկացած այլ երկրում այսպիսի խայտառակությունից հետո պետք է հրաժարականներ լինեին, սակայն երեկ ողջ օրը նման տեղեկություն չստացվեց:
Երեկ՝ վաղ առավոտից, «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է հենց Մանե Գևորգյանից նախ հասկանալ՝ իր հայտարարության հիմնավորումն ինչի վրա էր կառուցված, և երկրորդ՝ պարզել Գևորգյանից՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ: Նա, սակայն, ուղղակի անհետացել է, իսկ ՊՆ շենքը շարունակում է պաշարված մնալ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4940 դիտում
09:25 30-06-2021
Մխիթար Հայրապետյանը՝ կոտրած տաշտակի առջև. որ պաշտոնի մասին է երազել. «Ժողովուրդ»
5546 դիտում
10:20 10-02-2017
Քաղաքապետ Սարգիս Մուրադյանը կոտրած տաշտակի առջև է. «Չորրորդ իշխանություն»
33240 դիտում
16:35 23-05-2017
Հայաստան վերադարձած սփյուռքահայը հայտնվել է «կոտրած տաշտակի առջև». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը