211652_close_icon
views-count9922 դիտում article-date 19:41 10-04-2021

Անաիս Սարդարյանի ԿԱՄԱWAR մոնոներկայացումը նվիրված 44-օրյա պատերազմի զինվորներին և կամավորներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

2020 թվականին աշխարհի բոլոր հայերը կամա թե ակամա անցան սարսափելի պատերազմի միջով, որի մասին Անաիս Սարդարյանը կխոսի ԿԱՄԱWAR մոնեներկայացման ժամանակ:

Տիկնիկային թատրոնի բեմում Անաիսը կպատմի տիկնիկային թատրոնի ֆոյեում, թե ինչ քանակի օգնություն և կամավորների բազմություն էր հավաքվել:

Դերասանուհին կներկայացնի պատերազմի օրերին հենց իր կամավորական թիմի աշխատանքների, տխուր և ուրախ պատմությունների մասին, որոնց նա հանդիպել է հենց այդ օրերին և դրանից հետո:

Անդրադառնում է սփյուռքի կողմից տրված օգնությանը, մարդկանց հիասթափությանը, ինչպես նաև փորձում է ներկայացնել այդ իրավիճակից դուրս գալու իր լուծումները. վերջ ի վերջո սկսենք իրար սիրել կամ գոնե չզզվել միմյանցից :

Ներկայացումը հիմնված է իրական փաստերի և պատմությունների վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր