44966 դիտում
18:38 13-04-2021
Մութ ամպեր՝ Ջերմուկի քաղաքապետի գլխին. հարուցված քրեական գործով անցնում են նաև նրա կինն ու որդին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ջերմուկի բաժնում ՀՀ քր օր-ի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Ջերմուկի քաղաքապետ, 59-ամյա Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Վ. Հովհաննիսյանը իր անվամբ հաշվառված BMW մակնիշի 70 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները այս տարվա մարտի 3-ի դրությամբ կազմել է մոտ 375 հազար դրամ: Նա կազմել և իր ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել է ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ զրոյական կեղծ տեղեկանք:
ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացել նաև, որ նշված տեղեկանքը Վ. Հովհաննիսյանը իր որդու՝ Ջերմուկի բնակիչ, 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանի կողմից այս տարվա մարտին ներկայացրել է ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ավտոմեքենան օտարվել և հանվել է հաշվառումից:
ԱԱԾ-ում մեկ այլ տեղեկություններով՝ Ջերմուկի քաղաքապետը կասկածվում է պաշտոնական դիրքն օգտագործելով իր կնոջ՝ Ջերմուկի բնակիչ, 55-ամյա Գայանե Հովհաննիսյանի Ջերմուկ քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող Երևանյան խճուղի 3/1 հասցեում որպես «Գայանե Հովհաննիսյան» ԱՁ գործող ռեստորանը 2016 թ.-ի դեկտեմբերից մինչև 2020 թ.-ի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում չի գրանցել որպես էլեկտրաէներգիա սպառող առանձին բաժանորդ՝ ռեստորանի էլեկտրամատակարարումն ապահովելով համայնքային ենթակայության տակ գործող Ջերմուկի ճոպանուղին սնուցող էլեկտրաէնեգիայից, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է մոտ 1մլն 650 հազար դրամի գույքային վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովհաննիսյանի տղան՝ Գ. Հովհաննիսյանը, աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի «Վայք» էլեկտրացանցի պետ, իսկ կինը՝ Գ. Հովհաննիսյանը՝ Ջերմուկ քաղաքում գործող «Զատիկ» մանկապարտեզի տնօրենն է:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Ջեմուկի քաղաքապետի, նրա որդու և կնոջ պարզաբանումը՝ նշված լուրի վերաբերյալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
78814 դիտում
21:19 06-11-2021
Մութ ամպեր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխին. հարուցված քրեական գործերը ուղարկվել են դատարան
28794 դիտում
21:48 29-10-2019
Մութ ամպեր՝ Սևանի նախկին քաղաքապետի գլխին
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)