211652_close_icon
views-count1342 դիտում article-date 14:32 14-04-2021

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա առթիվ:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Դարավոր պատմություն ունեցող հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ընդհանուր պայքարի փորձություն է անցել, ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով:

Զգալի է նաև ձեր ներդրումը մեր երկրի՝ ընդհանուր տան կերտման և պաշտպանության գործում:

Մալաքե Թաուսն իր հետ բերում է  նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:

Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»:

Նմանատիպ նյութեր