211652_close_icon
views-count2521 դիտում article-date 23:20 14-04-2021

Ծրարով փողն ու ոսկեղենը խնամակալն էր գողացել․ Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 9-ին ոստիկանություն էր զանգել Մառի փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից անհետացել են ծրարով փողն ու ոսկեղենը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Կնոջից ընդունվեց հաղորդում: Նա հայտնեց, որ ինքը երկու օր տանը չի եղել, իսկ այդ օրը նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ծրարում պահված 700 հազար դրամի ոսկյա զարդերն ու 35 հազար դրամը: Կինը նաև հավելեց, որ իր բացակայության ընթացքում տանն են եղել իր երեխան ու նրա 36-ամյա խնամակալը:

Ոստիկաններն ուսումնասիրեցին բնակարանը, մուտքի ու ներսենյակային դռները: Ամեն բան կարգին էր: Անվնաս էր նաև ննջասենյակի դռան կողպեքը. տանտիրուհին, զգուշավորությունից ելնելով, իր բացակայության ընթացքում փակ էր պահում ննջարանի դուռը:
Խնամակալը, բնականաբար, դարձավ կասկածյալ: Նա հրավիրվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ կտրականապես ժխտեց իր մասնակցությունը ծրարի անհետացման գործին:

Նոր Նորքի քրեական հետախույզները վարկածը ստուգելու իրենց մեխանիզմն ունեին: Օպերատիվ աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին, որ խնամակալ կինը վերջերս ոսկեղեն էր գրավադրել, որն, ի դեպ, գնահատվել է մոտ 700 հազար դրամ: Նման պատահականություններ սովորաբար չեն լինում:

Արդեն երեկոյան ժամը ութն էր, երբ խնամակալուհին կրկին հրավիրվեց ոստիկանության բաժին: Փաստերի ճնշման տակ և բացատրական ախատանքի արդյունքում նա խոստովանեց, որ հարմարեցված բանալիով ինքն է բացել ննջարանի դուռն ու գողացել ծրարը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր