211652_close_icon
views-count2043 դիտում article-date 09:59 15-04-2021

Դաշնակցական Լիլիթ Գալստյանը դեմ է ներկուսակցական սերնդափոխությանը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը լուրջ սկանդալ է սարքել ներկուսակցական քննարկումների ժամանակ:

ՀՅԴ-ում տեսակետ կա, որ եկել է ներկուսակցական սերնդափոխության ժամանակը, և Քոչարյանի կողմից ձևավորվելիք նախընտրական ցուցակում պետք է լինեն երիտասարդ և թարմ դեմքեր, և դա պետք է վերաբերվի նաև կանանց:

Սակայն Գալստյանը պնդել է, որ սերնդափոխությունը իրեն չպետք է վերաբերվի, և ՀՅԴ-ի քվոտայով ցուցակում ընդգրկվող առաջին կինը պետք է ինքը լինի: Մեր տեղեկություններով՝ Գալստյանը հասել է իր ուզածին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր