211652_close_icon
views-count1469 դիտում article-date 13:35 15-04-2021

Դրամաշնորհներ՝ մարզերում երիտասարդների ինքնազարգացման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախորդ տարի 6 կենտրոններ մասնակցել են դրամաշնորհային մցրույթի, շահել են դրամաշնորհներ նշված ուղղություններով գործունեություն իրականացնելու համար, սակայն կովիդի, ապա պատերազմի պատճառով դրանք չեն իրագործվել:

«Հիմա առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրվում է «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած 5 մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը մոտ 110 մլն դրամ է կազմում»,-ասաց նա:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինչ-որ պահի մենք արձանագրեցինք, որ մարզերի մեծամասնությունում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը հավաքվի, քննարկումներ իրականացնի: Նման հնարավորությունները հիմնականում կառուցվում են ուտելիքի շուրջ: Մենք տեսանք այդ բացը, որ հատկապես մարզերում պետք է ստեղծել կենտրոններ, որի առանցքում լինի բովանդակություն: Մենք տեսնում ենք, որ առանց կառավարության միջամտության Երեւանում եւ Գյումրիում ստեղծվել են: Մենք որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձեւավորումը նաեւ մարզերում: Արդյունքում որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել: Սա մի ծրագիր է, որտեղ ձևավորվում է միջավայր, որտեղ մարդիկ կարող են մի ամբողջ օր անցկացնել՝ ցուցահանդեսներ, համերգներ, քննարկումներ, ընթերցումներ, այդ թվում սուրճ, թեյ»:

Նմանատիպ նյութեր