1176 դիտում
15:04 15-04-2021
Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ապրիլի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր:
ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները:
Նախարարի տեղակալը նշել է , որ, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, նույն հոդվածի 4-րդ մասում և պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 57-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում կատարել փոփոխություններ:
Կամո Քոչարյանն ընդգծել է, որ նախագծի փոփոխություններն ու լրացումները քննարկվել և համաձայնեցվել են համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ:
Հաջորդիվ 3 կողմ ձայների դրական եզրակացությամբ հանձնաժողովը նախագիծը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և պատգամավորներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
952 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
937 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ